Զելենսկին կասկածել է ՆԱՏՕ-ի հզորության վրա
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կասկածել է ՆԱՏՕ-ի հզորության վրա, որը չի կարող դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե դուք ցույց չտաք, որ դուք հզոր դաշինք եք, լինի դա ՆԱՏՕ-ն, թե Եվրամիությունը, <…> եթե չպաշտպանեք ձեր դաշինքները, նրանք չեն լինի: Դա հենց հիմա էլ տեղի է ունենում: Այս կամ այն դաշինքի ուժը կայանում է նրանում, որպեսզի թույլ չտա պատերազմ»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ բոլոր երկրներն ունեն նույն իրավունքները՝ անկախ նրանից՝ դա փոքր պետություն է, թե մեծ կայսրություն։