Մակրոնը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես հաստատել է այս տարվա ապրիլին նշանակված ընտրություններին երկրորդ անգամ առաջադրվելու իր մտադրությունը։ Մակրոնի նամակը, որում նա հայտարարում է իր որոշման մասին, հինգշաբթի հրապարակել են ֆրանսիական լրատվամիջոցները։
«Ես խնդրում եմ ձեր վստահությունը նախագահական նոր մանդատի համար»,- ասված է ուղերձում, որի տեքստը, ի թիվս այլոց, իր կայքում հրապարակել է Le Journal de Saône-et-Loire թերթը։