Կիեւին Համաշխարհային բանկի վարկը կավելացնեն մինչեւ 460 մլն եվրո
ԱշխարհՈւկրաինային Համաշխարհային բանկի (ՀԲ) արտակարգ վարկի գումարը կավելացվի մինչեւ 460 միլիոն եվրո Շվեդիայի եւ Նիդեռլանդների կողմից ներդրման հաշվին: Մարտի 3-ին այդ մասին գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուներ:
Գործակալության տվյալներով՝ փոխառության տրամադրման հարցը Համաշխարհային բանկի Տնօրենների խորհրդի քննարկմանը կուղակվի մարտի 4-ին: Կիեւը կաող է միջոցներն ստանալ կազմակերպության ղեկավարության կողմից վարկը հավանության արժանանալուց անմիջապես հետո, այն կարող է հետաձգվել մինչեւ մարտի 7-ը, պարզաբանում է Reuters-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: