Կատալոնիայում, ի աջակցություն Ուկրաինայի, մեկ ժամով անջատել են լույսը, գազը, ջուրը և փողոցային լույսերը
ԱշխարհԵրեկ՝ մարտի 3-ի երեկոյան, Կատալոնիայում, ի աջակցություն Ուկրաինայի, մեկ ժամով անջատել են լույսը, գազը և ջուր, նույնիսկ փողոցային լույսերը: Կատալոնացիներն այդ կերպ դատապարտել են Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունները:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին զինված հակամարտություն է սկսվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որը սկիզբ է առել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմամբ։ Պատերազմին նախորդել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը։