Ռուսական զորքը զավթել է Զապորոժիեյի ատոմակայանը
ԱշխարհՌուս օկուպանտները զավթել են Զապորոժիեյի ատոմակայանը։ Կայանի շահագործող անձնակազմը վերահսկում է էներգաբլոկների վիճակը, ինչպես նաև ապահովում դրանց շահագործումից հանելը։
Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը հայտարարել է, որ ատոմակայանի էներգաբլոկները պահպանում են համակարգի և տարրերի ամբողջականությունը։
«Չնչին վնասվածքներ կան էներգաբլոկի ռեակտիվ բաժնում, սակայն դրանք չեն անդրադառնում էներգաբլոկի անվտանգության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Ճառագայթային վիճակի փոփոխություն նույնպես չի գրանցվել։
Հիշեցնենք, որ մարտի 4-ի գիշերը ռուս օկուպանտները գրավեցին ատոմակայանի տարածքը, իսկ ավելի ուշ՝ առավոտյան ժամը 7։00-ին, հրդեհը արդեն հանգցվել էր ատոմակայանում․ զոհեր չկան։