Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա, ավելի շատ զոհեր և վիրավորներ կլինեն. Ստոլտենբերգ
ԱշխարհՆԱՏՕ-ն ակնկալում է, որ առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա, ավելի շատ զոհեր և վիրավորներ կլինեն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Առաջիկա երկու օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, ավելի վատ կլինի՝ ավելի շատ զոհեր, վիրավորներ, ավելի շատ ավերածություններ կլինեն»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգը նշել է, որ Ուկրաինան ապրում է Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենավատ ռազմական ագրեսիան։ Դաշինքը կուսումնասիրի նաև Ուկրաինայի հակամարտության հետևանքները Եվրատլանտյան անվտանգության վրա։