Շոլցը Պուտինին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և հորդորել նրան անհապաղ դադարեցնել գործողությունն այս երկրում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյթին։
«Մոտ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում նրանք տարբեր տեսակետներ են փոխանակել [Ուկրաինայում տեղի ունեցողի վերաբերյալ]։ Կանցլերը ծայրահեղ մտահոգություն է հայտնել <...> Նա կոչ է արել Ռուսաստանի ղեկավարությանը անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և ապահովել մարդասիրական օգնության մուտքը մարտի դաշտեր», - ասել է Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը:
Հեբեշտրեյթը նաև նշել է, որ Շոլցն ու Պուտինը պայմանավորվել են շուտով նոր բանակցություններ վարել Ուկրաինայի իրավիճակի շուրջ։