Գերագույն Ռադան հայտարարել է, որ Զելենսկին Կիևում է
ԱշխարհՈւկրաինայի Գերագույն Ռադան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գտնվում է Կիևում։
«Նախագահը Կիևում է», - հաղորդում է Ռադայի Telegram-ալիքը:
Ավելի վաղ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ Զելենսկին Լեհաստանում է։
Մարտի 4-ին հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահը բանակցություններ են վարել։