Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել փակ ռեժիմում
ԱշխարհՈւկրաինական պատվիրակության անդամ, Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան Լվովում կայացած ճեպազրույցում ասել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են բանակցություններ վարել փակ ռեժիմում, որպեսզի «գոնե ինչ-որ կերպ պայմանավորվեն», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իր հերթին ուկրաինական պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ՝ նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը կոշտ է։
«Սակայն Ուկրաինայի Գերագույն հրամանատարի (նախագահ Վլադիմիր Զելենսկի) և ընդհանուր առմամբ Ուկրաինայի դիրքորոշումը նույնպես կոշտ է, ուստի բանակցությունները դժվար կընթանան, բայց դրանք կընթանան»,- ասել է նա։
Խորհրդականի խոսքով՝ ուկրաինական կողմը հստակ հասկանում է Մոսկվայի դիրքորոշումը։