Զելենսկու ամառանոցի բակում հրթիռի բեկոր է ընկել
ԱշխարհՀրթիռի բեկորն ընկել է հենց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ամառանոցի բակ։
Այս մասին գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի ֆեյսբուքյան էջին։
«Կոնչա-Զասպա քաղաքում նախագահական ամառանոցի բակում ընկել է, հավանավար, հրթիռի բեկոր: «Վրիպել է» , - մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկին»,- գրում է Նիկիֆորովը։