Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին աջակցության համար
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները և վերջին զարգացումները։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Twitter-ում հայտնել է, որ բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահի հետ՝ «շնորհակալություն հայտնելով հետևողական աջակցության համար։ Նա տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից շարունակվող ագրեսիայի, միջուկային ահաբեկչության մասին»։ Պետք է ռազմական գործողությունների դադարեցում, հորդորել է նա։