Պակիստանի վարչապետին խնդրել են հրաժարական տալ
ԱշխարհՊակիստանի ժողովրդական կուսակցության (ՊԺԿ) նախագահ Բիլավալ Բհուտո-Զարդարին երկրի վարչապետ Իմրան Խանին խնդրել է հինգ օրվա ընթացքում հրաժարական տալ, հակառակ դեպքում նրան անվստահություն կհայտնեն, հայտնում է ANI գործակալությունը:
«Ես ուզում եմ անհապաղ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել։ Վարչապետն ընդամենը երկու տարբերակ ունի՝ հրաժարական տալ կամ բախվել անվստահության քվեի»,- ասել է նա երկրում ինֆլյացիայի դեմ անցկացվող հանրահավաքի ժամանակ։
Ընդդիմադիր կուսակցությունները Խանին մեղադրում են վարչապետի պաշտոնում անօրինական ընտրվելու, ինչպես նաեւ կառավարության անարդյունավետ աշխատանքի մեջ, ինչը հետեւանքով երկրում աճում է ինֆլյացիան։ Բացի այդ, Խանը մեղադրվում է կիբեռհանցագործությունների կանխարգելման մասին օրենք ընդունելու մեջ, որը, ըստ ընդդիմության, նպատակ ունի արգելափակել կառավարության քննադատությունը համացանցում։