Եվրոպայում կայունությունը մազից է կախված. Բլինկեն
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը սպառնում է Եվրոպայում կայունությանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Մենք Բրյուսելում ենք որոշիչ պահին, Եվրոպայում կայունությունը մազից է կախված: Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, որն էական նշանակություն ունի խաղաղության և անվտանգության պահպանման համար, փորձության է ենթարկվում Ռուսաստանի` Ուկրաինա անհիմն և չարդարացված ներխուժմամբ»,- ասել է պետքարտուղարը։