Պենտագոնը վստահեցրել է, որ ամերիկյան ուժերը չեն կռվի Ուկրաինայում
ԱշխարհԱՄՆ-ի զորքերը չեն կռվի Ուկրաինայում, հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ ամերիկյան զորքերը չեն մասնակցի ռազմական գործողություններին Ուկրաինայում, այդ թվում՝ Ուկրաինայի երկնքում»,- ասել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Բայդենը վերջերս ասել էր, որ Ուկրաինայում կռվելու համար չէ, որ ԱՄՆ-ն հավելյալ զորքեր է ուղարկում Եվրոպա։