Մարդիկ այսօրվանից կմահանան նաև ձեր պատճառով. Զելենսկին` ՆԱՏՕ-ին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ է արձագանքել ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի երկինքը փակելու մերժմանը։
Իր տեսաուղերձում պետության ղեկավարը նշել է, որ դաշինքը նման քայլի է գնացել՝ իմանալով, որ նոր հարվածներն ու զոհերն անխուսափելի են լինելու։
«ՆԱՏՕ-ն միտումնավոր որոշել է չփակել երկինքը Ուկրաինայի վրա: Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են ստեղծել պատմություն այն մասին, որ իբր Ուկրաինայի երկինքը փակելը կհրահրի Ռուսաստանի ուղղակի ագրեսիան ՆԱՏՕ-ի դեմ: Սա ինքնահիպնոս է»,- ասել է Զելենսկին։
Նախագահը նաև ընդգծել է, որ այն մարդիկ, ովքեր կմահանան, այսօրվանից կմահանան նաև ՆԱՏՕ-ի պատճառով։
«Այն ամենը, ինչ այսօր դաշինքը կարող էր անել, դա իր մթերման համակարգով 50 տոննա դիզվառելիք փոխանցելն էր Ուկրաինայի համար: Հավանաբար, որպեսզի մենք կարողանանք այրել Բուդապեշտի հուշագիրը, որ ավելի լավ այրվի: Բայց այն մեզ համար արդեն վառվել է ռուսական զորքերի կրակի մեջ»,- ասել է Զելենսկին։