Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն ընթանում է գլխավոր շտաբի ծրագրած պլանի և ժամանակացույցի համաձայն։
«Ես ելնում եմ նրանից, որ մեր բանակը կլուծի իր առջեւ դրված բոլոր խնդիրները։ Ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում։ Դա է վկայում ռազմական գործողության ողջ ընթացքը, այն ընթանում է ըստ պլանի, ըստ ժամանակացույցի։ Ամեն ինչ ընթանում է գլխավոր շտաբի ծրագրածի պես»,- ասել է Պուտինը։
Նա նաև պատմել է, թե ինչու ՌԴ գլխավոր շտաբը գնաց Ուկրաինայի զինված ուժերի ենթակառուցվածքները ոչնչացնելու ուղով.
«Ռուսաստանը կարող էր Ուկրաինայում գործել տարբեր ձևերով, այդ թվում՝ Դոնբասի հանրապետություններին շփման գծում օգնելով, ուժեղացնելով ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի զորքերը, բայց այս դեպքում «մյուս կողմից»՝ Արևմուտքից և արմատականների կողմից կլիներ նյութական ռեսուրսներով անվերջ աջակցություն, ուստի Գլխավոր շտաբը գնաց այլ ուղով և սկսեց ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքը»,-ասել է ՌԴ նախագահը։