Ռուս զինվորականները վերսկսել են հարձակողական գործողություններն Ուկրաինայում
ԱշխարհՌուս զինվորականները 18:00-ից վերսկսել են հարձակողական գործողությունները Ուկրաինայում, լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է, քանի որ «Կիեւը չի ցանկանում ազդել ազգայնականների վրա կամ երկարաձգել լռության ռեժիմը»։
«Ազգայնական գումարտակներն օգտվեցին լռության ռեժիմից՝ վերախմբավորվելու եւ իրենց դիրքերն ամրապնդելու համար»,- ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՊՆ-ն, շաբաթ օրը ժամը 10:00-ից Մարիուպոլից եւ նրանից հյուսիս գտնվող Վոլնովախա շրջկենտրոնից խաղաղ բնակիչների դուրս գալու համար լռության ռեժիմ էր հայտարարվել։