Ուկրաինան բացահայտել է Ռուսաստանի հետ բանակցությունների երրորդ փուլի վայրը
ԱշխարհՈւկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա լեհ-բելառուսական սահմանին։ Այս մասին նա հայտնել է «Страна.ua»-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դավիթ Արախամիան «Страна.ua»-ին տված մեկնաբանությունում պարզաբանել է, որ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունները երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին, տեղի կունենան նույն վայրում՝ լեհ-բելառուսական սահմանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ այդ Արախամիան հայտարարել էր, որ բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա երկուշաբթի՝ մարտի 7-ին։