Ռուսաստանը կհաղթահարի բոլոր մարտահրավերները. Միշուստին
ԱշխարհՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, խոսելով Ռուսաստանի համար ներկա դժվար ժամանակաշրջանի եւ արդյունավետ միջոցառումների մասին, որոնք ակնկալվում են նախարարների կաբինետից, հավաստիացրել է․ «Մենք ամեն ինչին կդիմանանք, կհաղթահարենք բոլոր մարտահրավերները», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այսօր բոլոր մարդիկ մեզնից ակնկալում են արդյունավետ եւ արագ միջոցներ, որոնք կօգնեն երկրին հաղթահարել այս շատ դժվար շրջանը։ Եվ մենք միասին անհրաժեշտ ամեն ինչ պետք է անենք մեր տնտեսության եւ սոցիալական ոլորտի զարգացման համար։ Մենք ամեն ինչին կդիմանանք։ Մենք կհաղթահարենք բոլոր մարտահրավերները»,- ասել է նա՝ Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորելով կին փոխվարչապետներին, նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներին ու տեղակալներին, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներին։