Մարտի 6-ից «Աերոֆլոտն» այլևս չի սպասարկի դուրս մեկնող այն ուղևորներին, ովքեր պետք է վերադառնան մարտի 8-ից հետո, իսկ նրանք, ովքեր ունեն միայն միակողմանի տոմս՝ կարող են այն օգտագործել մինչև մարտի 8-ը ներառյալ:
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները
ԱշխարհՌուսական ավիափոխադրող «Աերոֆլոտ»-ը հայտարարել է, որ մարտի 8-ից կդադարեցնի բոլոր միջազգային չվերթները, բացառությամբ դեպի Բելառուս թռիչքների։
Պետական խոշորագույն ավիաընկերության քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը առաջարկել է, որ բոլոր ռուսական ավիաընկերություններն օտարերկրյա վարձակալված ինքնաթիռներով դադարեցնեն ինչպես ուղևորային, այնպես էլ բեռնատար թռիչքներն արտասահման:
Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հանձնարարականը չի տարածվում ռուսական ինքնաթիռներ օգտագործող ավիաընկերությունների կամ օտարերկրյա ինքնաթիռների վրա, որոնց ձերբակալություն չի սպառնում։ Դա վերաբերում է նաև այն երկրների օտարերկրյա ավիաընկերություններին, որոնք պատժամիջոցներ չեն կիրառել Ռուսաստանի դեմ և չեն փակել իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։
Ռուսաստանի ներսում «Աերոֆլոտ»-ը կշարունակի թռիչքներ իրականացնել։ Շաբաթ օրը հրապարակված «Աերոֆլոտ»-ի հայտարարության մեջ որպես հետաձգման պատճառ նշվում էր «թռիչքները խոչընդոտող հանգամանքները»։