Բլինկենը և Կուլեբան քննարկել են Ուկրաինայի երկինքը ռուսական ավիացիայից պաշտպանելու հարցը
ԱշխարհՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան լեհ-ուկրաինական սահմանին բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Ուկրաինացի նախարարը խնդրել է Արևմուտքին շտապ ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանունակությունը։ Մասնավորապես, Կուլեբան նշել է, որ երկրին անհրաժեշտ է պաշտպանել երկինքը ռուսական ավիացիայից։
«Կուլեբան և Բլինկենը քննարկել են Ուկրաինայի պաշտպանունակության հրատապ ամրապնդումը։ Մասնավորապես, քաղաքական գործիչները բարձրացրել են երկինքը ռուսական ավիացիայից պաշտպանելու հարցը»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։
Կուլեբայի խոսքով՝ կողմերը «արդյունավետ» բանակցություններ են վարել ապագա քայլերի վերաբերյալ։ Բլինկենը Ուկրաինային խոստացել է «հետագա ցավոտ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ», ինչպես նաև հավելյալ սպառազինություն։