«ՆԱՏՕ-ն չի դառնա Ուկրաինայի պատերազմի մի մասը»․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Աշխարհ
«Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի հակամարտություն չէ և չի դառնա,»,- վստահ է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Այս մասին նա հայտնել է New York Times-ի հոդվածում։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրներից ոչ մեկը մարտական ստորաբաժանումներ չի ուղարկել Ուկրաինա։
Ըստ Ջոնսոնի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները նույնպես թշնամական վերաբերմունք չունեն ռուսների նկատմամբ։
«Մենք ոչ մի թշնամություն չունենք Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, և ցանկություն չունենք կասկածի տակ դնել երկրի ու համաշխարհային տերության մեծությունը»,- ասել է բրիտանական կառավարության ղեկավարը։
Միաժամանակ Ջոնսոնը նշել է, որ Միացյալ Թագավորությունը, ի թիվս այլ երկրների, օգնություն է ցուցաբերում Ուկրաինային պաշտպանության ոլորտում. տեղեկացնում է ռուսական «vesti.ru»-ն։
Նախօրեին վարչապետի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով մյուս երկրներին միանալ Մեծ Բրիտանիային Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու համար՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով «Ռուսաստանին առավելագույն վնաս հասցնելու համար»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ