Փաստաթղթեր, որոնք հաստատում են ՆԱՏՕ-ի հետ ուկրաինացի զինվորականների սերտ կապերը
ԱշխարհՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական ռազմական փաստաթղթեր, որոնք բաժին են հասել հատուկ գործողության ժամանակ։
Քարտեզները, մարտական օգտագործման պլանները, հրամանները և հրահանգները ուղղակիորեն ցույց են տալիս ՆԱՏՕ-ի կառույցների հետ Ուկրաինայի սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի կողմից Ազգային գվարդիայի պատրաստումը: Հրապարակված փաստաթղթերը պատկանում են Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ օպերատիվ բրիգադին, որը գտնվում է Կիևի մարզի Գոստոմել քաղաքում։
Թղթերի մեջ կան քարտեզներ և մարտական օգտագործման պլաններ։ Նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի տրամադրության տակ են եղել հրամաններ, որոնք վկայում են ՆԱՏՕ-ի կառույցների հետ սերտ համագործակցության և ՆԱՏՕ-ի կողմից ազգային գվարդիականների գործնական պատրաստության մասին, հայտնում է «NTV.RU» լրատվականը։
«Տեղեկացնում ենք, որ 2017 թվականի հունվարի 25-ին, ժամը 14:00-17:00-ն Ուկրաինայի Ազգային գվարդիայի 3018 զորամասում կկայանա հանդիպում ՆԱՏՕ-ի շտաբի ներկայացուցիչների հետ՝ բաղկացած Եվրոպայում ՆԱՏՕ-ի բարձր հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Մարտին Ռեմեսի (Սլովակիայի քաղաքացի), ՆԱՏՕ-ի Եվրոպայի բարձրագույն հրամանատարության ռազմական համագործակցության տնօրինության ներկայացուցիչ, գնդապետ Քեյսի Շաֆի (ԱՄՆ քաղաքացի), Ուկրաինայում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի անվտանգության և պաշտպանության ոլորտի բարեփոխումների հարցերով խորհրդական, փոխգնդապետ Յարոսլավ Պատի (Չեխիայի քաղաքացի), Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան պաշտպանական համագործակցության գրասենյակի երկկողմ կապի սպա, մայոր Բրայան Ուինզերի (ԱՄՆ քաղաքացի):
Ազգային գվարդիայի 3018 զորամաս այցելելու նպատակն է ծանոթանալ Ուկրաինայի ազգային գվարդիայի 3018 զորամասի գործունեությանը, քննարկել ՆԱՏՕ-ի չափանիշների կիրառումը և զորամասի բարելավմանն օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը»,-ասվում է փաստաթղթում:
։