Մակրոնի խնդրանքով՝ ՌԴ-ն հումանիտար միջոցների համար միջանցք կբացի Ուկրաինայում
ԱշխարհՌԴ-ն հրադադար է հայտարարել մարտի 7-ի ժամը 10։00-ից սկսած և հումանիտար միջոցների համար միջանցք բացել Կիևում, Սումում, Մարիուպոլում և Խարկովում: Հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հայտնել են հումանիտար շտաբում, սա իրականացվել է Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնի խնդրանքով, հայտնում է «Vesti.ru» լրատվական կայքը։
Ամբողջ ինֆորմացիան հասցվել է ՄԱԿ, Կարմիր Խաչ և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, նշվում է ուղերձում։
Հումանիտար օգնության ընթացքը հսկելու են անօդաչուներով և Ուկրաինայի կողմից հերթական անգամ խախտումը կլինի անիմաստ և անտեղի։