Բրիտանիայից առաջին կամավորները ժամանել են Ուկրաինա
ԱշխարհՄեծ Բրիտանիայից կամավորներ են ժամանել Ուկրաինա, տեղեկացնում է ուկրաինական Vesti.ua լրատվականը։
Նրանցից շատերը նախկին զինվորականներ են՝ շատ լավ մարտական պատրաստվածությամբ։ Կամավորներից մեկի խոսքով՝ «Ռուսաստանի Դաշնությունը ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում»։ Այս մասին բրիտանացի զինվորականները նշում են YouTube-ում հրապարակված տեսանյութում։
Բրիտանացի կամավորները դժգոհել են, որ «ռուս զինծառայողները ռմբակոծում են քաղաքացիական օբյեկտները և սպանում խաղաղ բնակիչներին», ուստի իրենք որոշել են պաշտպանել Ուկրաինան։
«Այստեղ պատերազմական հանցագործություններ են տեղի ունենում: Ռմբակոծվում են քաղաքացիական օբյեկտները, սպանվում են քաղաքացիական անձինք, բռնաբարվում կանայք. դա պետք է դադարեցվի»,- ասել է կամավոր Ջեքսը: