Զելենսկի՛, ավելի լավ է փախչես Ռուսաստան, ոչ թե Բրիտանիա, այլապես Սաակաշվիլիի ճակատագրին կարժանանաս. Կադիրով
ԱշխարհՉեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարություն է տարածել իր Տելեգրամի էջում՝ խոսքն ուղղելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
«Զելենսկի՛, ավելի լավ է փախչես Ռուսաստան, ոչ թե Բրիտանիա, այլապես կարժանանաս Սաակաշվիլիի ճակատագրին։ Ձեր և ուկրաինացի ժողովրդի փրկությունը կգա միայն Վլադիմիր Պուտինի հետ ձեր հանդիպումով և համաձայնությամբ։
Դա անելու համար հարկավոր է ռուս զինվորականների հետ միասին Բանդերային երկրից դուրս շպրտել։ Դու խաբվեցիր ու խաբեցիր սեփական ժողովրդին, տարար պատերազմական իրավիճակի։ Դեռ ուշ չէ սխալներն ուղղելու համար։ Եվ դա չպետք է արվի Բրիտանիայի կամ այլ արևմտյան ընկերների օգնությամբ։ Դու քո աչքով տեսար, թե ինչպես են քեզ օգնում օտարները, ոչ մի կերպ։ Ես լավ գիտեմ մեր նախագահին. նա հեռատես է ու իմաստուն, և անպայման կհասկանա ձեզ և կկայացնի ուկրաինացի ժողովրդին հարիր որոշում»,-ասել է Կադիրովը։