Կանադան պատժամիջոցներ է սահմանել ևս 10 ռուսաստանցիների նկատմամբ
ԱշխարհԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ երկիրը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանից ևս 10 անձի նկատմամբ։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցուցակում ընդգրկված են նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ և Ռուսաստանի ղեկավարության համախոհներ»,- ասել է նա։
Թրյուդոն չի նշել անունները, սակայն ասել է, որ դրանք վերցված են քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմից կազմված ցուցակից։