Եվրամիությունն սկսել է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցության դիմումների քննարկումը
Աշխարհ
Եվրամիությունն սկսել է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցության դիմումների քննարկման ընթացակարգը, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահությանը։
Գործակալության տվյալներով՝ Եվրահանձնաժողովը պետք է պաշտոնական կարծիք տա, որից հետո ԵՄ 27 անդամները կորոշեն՝ արդյոք թեկնածու երկրների կարգավիճակ կտրամադրվի երեք պետություններին։
«Դրական որոշման դեպքում կողմերին սպասում են երկար ու բարդ բանակցություններ»,- պարզաբանել են գործակալությունը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է