Մեդինսկին հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցություններում չարդարացված ակնկալիքների մասին
ԱշխարհՌուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է չարդարացված ակնկալիքների մասին՝ Բելառուսում կայացած Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլի արդյունքներով։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք երկար ժամանակ քննարկել ենք հումանիտար միջանցքների խնդիրը․ հուսով ենք, որ միջանցքները կսկսեն գործել վաղվանից։ Ռուսաստանը հույս ուներ Ուկրաինայի հետ բանակցություններում գոնե արձանագրություն ստորագրել, սակայն ոչինչ չստորագրվեց»,- ասել է Մեդինսկին։
Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն ապագայում, ինչպես նաև հույս հայտնեց, որ ապագայում կողմերը կկարողանան «ավելի նշանակալից քայլ առաջ կատարել»։