Բուլղարիան չի աջակցի ռուսական նավթի դեմ նոր պատժամիջոցներին
ԱշխարհԲուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովն ասել է, որ երկիրը համաձայն է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, սակայն, հավանաբար, կձգտի զերծ մնալ ռուսական բնական գազի եւ նավթի ներմուծման արգելքից, եթե նման առաջարկ ներկայացվի, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:
Նա հավելել է, որ նման պատժամիջոցները կարող են լրջորեն ազդել Բուլղարիայի ու նրա տնտեսության վրա։
«Բուլղարիան լիովին կաջակցի բոլոր տեսակի միջոցներին, բայց այս երկուսից (նավթից և գազից), մենք կխնդրեինք բացառություն անել... Մենք այժմ չունենք ընթացիկ այլընտրանքներ, մենք չափազանց կախված ենք»,- ասել է Պետկովը Reuters-ին տված հարցազրույցում: