Եկող ձմռանը Եվրոպան կկանգնի մեծ խնդիրների առաջ առանց ռուսական գազի. Մակրոն
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ձմռանը Եվրոպային մեծ խնդիրներ են սպասվում, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան այնքան էլ կախված չէ ռուսական գազից։ «Սակայն եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը, Եվրոպան հաջորդ ձմռանը մեծ դժվարությունների առջև կբախվի»,- ընդգծել է նախագահը։
Ավելի վաղ Մակրոնն ասել էր Ռուսաստանին հարգելու անհրաժեշտության մասին. իր համախոհների հետ զրույցում երկրորդ անգամ առաջադրվող քաղաքական գործիչը նշել է երկխոսությունը շարունակելու կարևորությունը նույնիսկ առկա տարաձայնությունների դեպքում։ «Մենք միշտ պետք է հարգանքով վերաբերվենք Ռուսաստանին և ռուս ժողովրդին։ Մի օր մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։