ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել ուկրաինական պատվիրակության անդամ Կիրեևի սպանությունը
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել հետաքննել Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական առաջին պատվիրակության անդամ Դենիս Կիրեևի սպանությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Դյուժարիկը պարզաբանել է, որ կոնկրետ տեղեկություն չունի։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին ավելի վաղ հայտարարել էր Կիրեևի սպանության մասին։ Նրա խոսքով՝ Կիրեեւը կասկածվում էր պետական դավաճանության մեջ, իսկ սպանությունը կատարել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիրեևի մահը։ Նախարարությունը պարզաբանել է, որ նա մահացել է ՊՆ հետախուզության գլխավոր վարչության երկու այլ աշխատակիցների հետ միասին։