Ալիևը մարտի 10-ին կայցելի Թուրքիա
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին, կայցելի Թուրքիա։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
Ըստ Թուրքիայի նախագահի, վաղը [մարտի 9-ին] Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի` Թուրքիա կատարած այցից հետո [հինգշաբթի, մարտի 10-ին] կժամանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի թեմային՝ ասելով, որ այդ հարցը քննարկել է աշխարհի ավելի քան 20 երկրների ղեկավարների հետ։ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ իր շփումների օրակարգում, և այդ հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն։