ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է դաշինքի արևելյան թևի ուժեղացման մասին
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը զգալիորեն ընդլայնել է իր ներկայությունը արևելյան թևում։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Նրա խոսքով՝ ներկայում 130 ինքնաթիռ և ավելի քան 200 նավ` «բարձր բևեռային լայնություններից մինչև Միջերկրական ծով», գտնվում են պատրաստության վիճակում։
Ստոլտենբերգը համապատասխան հայտարարություն է արել Ռիգայում՝ Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ հազարավոր զինվորականներ լրացուցիչ տեղակայվել են տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)