Կադիրովը հայտարարել է Ճապոնիայի ղեկավարության դեմ պատասխան պատժամիջոցների մասին
ԱշխարհՉեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը սոցցանցերում հայտարարել է Ճապոնիայի ղեկավարության դեմ պատասխան միջոցների մասին, որոնք ավելի վաղ հայտարարել էին նրա՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու և նրա ունեցվածքը սառեցնելու մասին։
Կադիրովը զարմացած է, որ Ճապոնիան՝ բարոյականության և ազնվական վարքագծի դարավոր ավանդույթներով երկիրը, հանկարծ «պառկել է» Եվրոպայի տակ։
«Իսկապես զարմանում եմ, թե ինչպես են այդպիսի թվացյալ խելացի մարդիկ հանկարծ հիմարացել և սառեցրել իմ ակտիվները, որոնք ես երբեք չեմ ունեցել Ճապոնիայում»,- գրել է նա։
Կադիրովը ենթադրել է, որ այժմ իրեն նաև արգելել են անիմե դիտել և վայելել ծաղկած բալենիների ծաղիկները։ «Ուղղակի պետք է ընդունեմ նման պատասխան միջոցներ: «Այսուհետ Ճապոնիայի ղեկավարությունը չի կարող ոտք դնել չեչենական հողի վրա, բացառությամբ երկու վայրի՝ Բրագունի և Սամաշկի գյուղերի հոգեբուժարանների։ Ես հրեշ չեմ, որ նրանց զրկեմ անհրաժեշտ բուժումից»,- գրել է նա։
Չեչնիայի ղեկավարը նաեւ հայտնել է, որ հանրապետությունում ճապոնացի քաղաքական գործիչների ողջ ունեցվածքը կվաճառվի, իսկ ստացված եկամուտը կուղղվի Կուրիլյան կղզիների զարգացմանը։