Ավստրիայի ԱԳՆ-ն կոչ է արել կեղծ ակնկալիքներ չստեղծել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում
ԱշխարհԵվրամիությունը պետք է զգույշ լինի և ակնկալիքներ չստեղծի, որոնք չի կարող իրականացնել, ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը։
«Զգացմունքային առումով ես 100% հասկանում եմ Կիևում մեր ընկերների դիրքորոշումը, բայց մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի ակնկալիքներ չստեղծենք, որոնք հետագայում չենք կարող իրականացնել, և մենք պետք է իրատես լինենք, որ դա ոչինչ չի փոխի նրանում, ինչ վերաբերվում է հողի վրա Ռուսաստանի ռազմական հարձակումներին, դա ոչինչ չէր փոխի այն աղետում, որի միջով անցնում է Ուկրաինան»,- ասել է ավստրիացի նախարարը հույն գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։