Հակառուսական պատժամիջոցները բեռ են համաշխարհային տնտեսության համար. Ծինփին
ԱշխարհՈւկրաինայի իրադրության պատճառով սահմանված պատժամիջոցները կազդեն գլոբալ ֆինանսական համակարգի, էներգետիկայի, մատակարարման շղթայի կայունության վրա և նոր բեռ կդառնան համաշխարհային տնտեսության համար, որն արդեն իսկ այդքան տուժել է համավարակի հետևանքով՝ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
Մարտի 8-ին նա տեսակապի միջոցով քննարկում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Երեք երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Իրանի միջուկային գործարքը և Չինաստան-Եվրամիություն համագործակցությունը:
«Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ ճգնաժամի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար»,- Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության մեջբերմամբ՝ ասել է Ծինփինը: