Պուտինն ու Իսրայելի վարչապետ Բենեթը բանակցություններ են վարել Ուկրաինայի հարցով
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթը բանակցություններ են վարել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Վլադիմիր Պուտինը կիսվել է մարտի 7-ին Բելառուսում Ռուսաստանի պատվիրակության և ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների միջև կայացած բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ իր գնահատականներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի նախագահն ու Իսրայելի վարչապետը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը թեմայի շուրջ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է