«Թուրք տղամարդիկ սպասում են ուկրաինացի փախստական կանանց». թուրք պրոֆեսորի սկանդալային հայտարարությունը
Այլ
İstanbul Kültür համալսարանի պրոֆեսոր Հասան Քյոնիի հայտարարությունը, որը բացահայտում է որոշ թուրք տղամարդկանց ցանկություններն ու տագնապը ուկրաինացի փախստականների հետ կապված, մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Այս մասին գրում է Greekcitytimes.com-ը:
«Habertürk»-ի հետ զրույցում խոսելով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պատճառով առաջացած փախստականների ճգնաժամի մասին՝ Քյոնին ասել է, որ Եվրոպան չի կարող լուծել խնդիրը՝ նշելով, որ փախստականների թիվը կարող է հասնել 1,5 միլիոնի։
Եվ ինչ-որ մի պահ նա իր ելույթի ընթացքում սադրիչ ու անընդունելի կերպով հայտարարել է. «Իհարկե, մեր տղամարդիկ սպասում են ուկրաինացիների [կանանց] գալուն, բայց ցավոք նրանք գնում են Եվրոպա»:
Հասկանալով իր խոսքերի անհեթեթությունը՝ նա փորձել է ուղղել իրեն՝ ասելով, որ այն, ինչ ասում էր, «բանաստեղծական լիցենզիա է»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)