Եվրամիությունը չի հրաժարվի ռուսական նավթից և գազից
ԱշխարհԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը, Al-Jazeera հեռուստաալիքին ասել է միջազգային հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարման արգելքի մասին։
«Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը: Մենք չենք հետևում Բայդենին այս հարցում»,- ասել է Բորելը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես փնտրում է գազի այլընտրանքային աղբյուրներ: