Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում հումանիտար միջանցքները
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը՝ մարտի 8-ին, հերթական բանակցություններն է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ զրույցը նվիրված է եղել Ուկրաինայի այն բնակավայրերում «կանաչ» միջանցքների կազմակերպմանը, որտեղ պատերազմի պատճառով հումանիտար աղետ է սկսվել։
«Ես մշտական երկխոսություն եմ պահպանում Էմանուել Մակրոնի հետ։ Մենք քննարկել ենք հումանիտար միջանցքների վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը` բնակչության տարհանման և անհրաժեշտ ապրանքների առաքման համար», - ասվում է գրառման մեջ։