Որբերին Դոնբասից Ռուսաստան տեղափոխելու նպատակով կկատարվեն օրենսդրության փոփոխություններ
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Դոնբասից որբերին երկրում տեղավորելու մասին։ Նա նշել է, որ դա պետք է տեղի ունենա անկախ նրանից անչափահասները Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, թե ոչ։
Վլադիմիր Պուտինը խնդրեց երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Մարիա Լվովա-Բելովային առաջարկներ ներկայացնել որբերի տեղավորման վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու համար։
Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս իրավիճակում առաջին հերթին պետք է մտածել երեխաների շահերի մասին։
Նախագահը վստահ է, որ Պետդումայի պատգամավորները կաջակցեն համապատասխան փոփոխություններին։