Լը Պենը հայտարարել է, որ ռուսական նավթից հրաժարվելով` ԵՄ-ն «հարակիրի» կիրագործի
ԱշխարհՖրանսիայի նախագահի թեկնածու և երկրի խորհրդարանի պատգամավոր Մարին Լը Պենը France-2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է լրջորեն վնասել իրեն, եթե Ռուսաստանի Դաշնությունից նավթի վրա էմբարգո սահմանվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սեփական հարակիրիով Ռուսաստանին վնասելու փորձը վատ միջոց է: Այս պարագայում մեր տնտեսությունը ռիսկի է դիմում մեռնել առաջինը, կարծես թե, մենք այսօր դրան ենք ձգտում»,- ասել է քաղաքական գործիչը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 10-11-ը Փարիզում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովում ԵՄ որոշ երկրների կառաջարկվի հետեւել ԱՄՆ-ի օրինակին եւ արգելել նավթի ներկրումը Ռուսաստանից։