Մեծ Բրիտանիան ՀՕՊ համակարգեր կմատակարարի Ուկրաինային
ԱշխարհՄեծ Բրիտանիան հակաօդային պաշտպանության համակարգեր կմատակարարի Ուկրաինային։ Այս մասին Վաշինգտոնում իր ամերիկացի գործընկեր, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
«Երկինքը պաշտպանելու լավագույն միջոցը հակաօդային սպառազինությունն է, որը Մեծ Բրիտանիան կտրամադրի Ուկրաինային»,- ասել է Թրասը:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան չի ձգտում Ուկրաինայում մարդասիրական միջանցքների վրա ոչ թռիչքային գոտի ստեղծել, քանի որ դա «կհանգեցնի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ առճակատման։ Իսկ դա այն չէ, ինչ մենք ուզում ենք»:
Նա կրկնել է, թե Մեծ Բրիտանիան կցանկանար տեսնել, որ Ռուսաստանին ամբողջովին անջատել են SWIFT-ից, իսկ G7-ի բոլոր երկրները դադարեցրել են ռուսական նավթ ու գազի օգտագործումը: