Adidas-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
ԱշխարհAdidas-ը ժամանակավորապես դադարեցնում է իր կայքի և հավելվածի աշխատանքը Ռուսաստանում, իսկ մանրածախ խանութները կփակվեն մարտի 14-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընկերությունն ընդգծել է, որ մարտի 9-ից կայքը և հավելվածը կդադարեցվեն մինչև հետագա ծանուցում։ Adidas-ի մանրածախ խանութները բաց կլինեն մինչև 2022 թվականի մարտի 13-ը։
Ընկերությունը հավելել է, որ օգտատերերը կարող են ապրանքը դիտել կայքում և հավելվածում, սակայն պատվերի տեղադրման հնարավորությունն այս պահին հասանելի չէ։