Ռուսաստանում McDonald's-ի ժամանակավոր փակումից ընկերությունը կունենա ամսական 50 միլիոն դոլարի կորուստ
ԱշխարհՌուսաստանում McDonald's ռեստորանային ցանցի ժամանակավոր դադարեցումը ընկերությանը կարժենա ամսական 50 մլն դոլար։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
Երեքշաբթի ամերիկյան McDonald's կորպորացիան հայտարարեց, որ ժամանակավորապես կփակի Ռուսաստանում իր բոլոր ռեստորանները և կդադարեցնի ողջ գործունեությունը ռուսական շուկայում Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: McDonald's-ի գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկին երեքշաբթի ընկերության կայքում տեղադրված նամակում ասել էր, որ ընկերությունը կշարունակի աշխատավարձ վճարել Ռուսաստանում գտնվող իր բոլոր աշխատակիցներին, իսկ Ronald McDonald House բարեգործական կազմակերպությունը կշարունակի գործել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում: