Զելենսկին ուկրաինացիներին թույլ է տվել զենք օգտագործել ռազմական դրության ժամանակ
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս բոլոր ուկրաինացիներին զենք օգտագործել երկրում հայտարարված ռազմական դրության ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Գերագույն ռադայի հայտարարությանը։
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ Ուկրաինայի քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր օրինական կերպով գտնվում են երկրում, կարող են ստանալ հրազեն և զինամթերք։
«Քաղաքացիական անձինք պատասխանատվություն չեն կրում Ուկրաինայի դեմ զինված ագրեսիա իրականացնող անձանց նկատմամբ հրազենի կիրառման համար, եթե այդպիսի զենքը օգտագործվում է հիմնավորված և կարգով», - ասվում է օրենքում։