Խուսափեք Ռուսաստանի հետ ուղղակի պատերազմի մեջ մտնելուց՝ Երրորդ համաշխարհային պատերազմից․ Բորել
ԱշխարհՊետք է օգնել Ուկրաինային, բայց պետք է խուսափել էսկալացիայից և Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելուց, քանի որ այս դեպքում կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։
«Այստեղ մի բան պարզ է. մենք պետք է հնարավորինս օգնենք Ուկրաինային, բայց պետք է խուսափել պատերազմի սրացումից: Պետք է խուսափել պատերազմի տարածումից դեպի այլ երկրներ, պատերազմել Ռուսաստանի հետ: Դա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է Բորելը ֆրանսիական France Info ռադիոյին տված հարցազրույցում։