Հունգարիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել
ԱշխարհՀունգարիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել։ 44-ամյա Կատալին Նովակն ընտրվել է 5 տարի ժամկետով, հաղորդում է EFE-ն։
Ընտանիքի հարցերով նախկին նախարար Նովակը, որը պաշտոնը կստանձնի մայիսի 10-ին, ստացել է 137 ձայն, իսկ ընդդիմադիր թեկնածու, տնտեսագետ Փեթեր Ռոնան՝ 51։
Որպես նորընտիր նախագահ իր առաջին ելույթում Նովակը խոստացել է լինել «պետության լավ ղեկավար,պաշտպանել ընտանիքը՝ որպես ինքնիշխանության հիմք»։ Նա «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անընդունելի» է անվանել։