Ռուսաստանից որոշ ապրանքների արտահանումն արգելվել է
ԱշխարհՌուսաստանի կառավարությունը սահմանել է այն ապրանքների և սարքավորումների ցանկը, որոնց արտահանումը երկրից ժամանակավորապես արգելված է, ասվում է երկրի նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ։
Ցանկում, ի թիվս այլ բաների, ներառված են բժշկական սարքավորումներ, տեխնոլոգիական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և գյուղատնտեսական տեխնիկա: Ընդհանուր առմամբ, ցուցակը ներառում է ավելի քան 200 ապրանք, այդ թվում՝ մոնիտորներ, պրոյեկտորներ, տուրբիններ, մետաղի և քարի մշակման մեքենաներ, երկաթուղային վագոններ և լոկոմոտիվներ։
«Այս պահին անհնար է ապրանքներ արտահանել արտասահման, բացառություն են կազմում Եվրասիական տնտեսական միության երկրները, ինչպես նաև Աբխազիան և Հարավային Օսիան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, մինչև տարեվերջ սահմանափակվում է փայտանյութի առանձին տեսակների արտահանումն «անբարյացակամ գործողություններ կատարած պետություններ»։